-
20.11.2012|
11:53
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտվեց ֆուտզալի աշխարհի հերթական առաջնությունը: Եզրափակիչում հանդիպեցին Բրազիլիայի ու Իսպանիայի ընտրանիները (կիսաեզրափակիչում գերազանցել էին Կոլումբիայի ու Իտալիայի հավաքականներին):
-
20.11.2012|
11:51
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երեսուներորդ տուրում «Բանանցը» յուրաքանչյուր խաղակեսում դառնալով մեկական գոլի հեղինակ (Գևորգ Կարապետյան, Արարատ Առաքելյան)` 2:0 հաշվով հաղթել է «Փյունիկին» ու լքել վերջին հորիզոնականը:
-
20.11.2012|
11:46
Սլովենիայում ավարտվեցին աշխարհի տասից տասնութ տարեկան տղաների ու աղջիկների շախմատի առաջնությունները: Այն բավականին հաջող է եղել մեր հանրապետության ներկայացուցիչների համար:
-
20.11.2012|
11:43
Խանտի Մանսիյսկում ընթանում է կանանց աշխարհի առաջնությունը: Ցավոք, մեր երկու ներկայացուցիչները` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, արդեն երկրորդ փուլում դուրս են մնացել պայքարից:
-
19.11.2012|
20:01
Պրահայում ավարտված ձյուդոյի մինչև քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել մեր հավաքականի ներկայացուցիչ, վանաձորցի Գոռ Հարությունյանը (66 կգ):
-
18.11.2012|
22:08
Մինչև 18 տարեկանների պայքարում աշխարհում երկրորդն է ԳՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ` 8,5 միավոր (11-ից), իսկ մինչև 10 տարեկանների մեջ նույնպիսի հաջողության է հասել ՇԱՆԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ` 9 միավոր: Հավելենք, որ 12 տարեկանների մրցաշարում հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ ՍԱՄՈՒԵԼ ՍԵՎՅԱՆԸ:
-
16.11.2012|
11:49
Եվրոպայի գավաթի հերթական փուլում (Մալագա) հաջող մասնակցություն է ունեցել Ռուսաստանի Դաշնության ձյուդոյի ընտրանին` արժանանալով երկուական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների: Ոսկե մեդալներից մեկի հեղինակը մեր հայրենակից Երվանդ Մղդեսյանն է, ով հանդես է եկել 60 կգ քաշային կարգում:
-
16.11.2012|
11:46
Ավարտվեցին ֆուտզալի աշխարհի առաջնության մեկ քառորդ եզրափակիչի խաղերը: Մինչ այս փուլը գերազանց հանդես եկած Ռուսաստանի հավաքականը մրցեց աշխարհի կրկնակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն Իսպանիայի ընտրանու հետ ու զիջեց 3:2 հաշվով: Հետաքրքրական է, որ ռուսներն այդպես էլ չեն կարողանում կոտրել վրեժի կարմիր աստվածուհու հետ ունեցած խաղերի բացասական հաշվեկշիռը` տասնութ խաղից տասնվեց պարտություն:
-
16.11.2012|
11:44
Մի քանի օր առաջ լույս աշխարհ եկած Տյագո Մեսին` Լիոնել Մեսիի անդրանիկ զավակը, ստացել է իր կյանքի ամենահիշարժան նվերը: Դա սովորականի կողքին իրականում այնքան էլ ոչ սովորական մարզազգեստ է:
-
16.11.2012|
11:36
Ընթացիկ տարում Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում չափազանց արդյունավետ մրցաշրջան անցկացնող կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու համար լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարելու վաթսուն միլիոն եվրո (նրան իրենց կազմում ունենալու համար պայքարում են նաև անգլիական «Մանչեստր Յունայթեդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն, որը տրանսֆերային ամառային պատուհանի ժամանակ աչքի է ընկել ամենախոշոր ծախսերով): Goal.com-ի հավաստմամբ` գործարքի առնչությամբ կողմերն արդեն ունեն նախնական համաձայնություն, այն կարող է կայանալ ձմեռային այս պատուհանի ժամանակ: